Միաբևեռության պատրանքը ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների աքիլլեսյան գարշապարն է.Քաղաքագետ
Միջազգային հարցերով փորձագետ Հանիֆ Ղաֆարին ԱՄՆ-ի քաղաքական ենթադրությունները հնացած համարելով ասել է,-«Միաբևեռության պատրանքը ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների, այդ թվում Բայդենի անկարող կառավարության աքիլլեսյան գարշապարն է»:
Այս քաղաքական փորձագետը հավելել է.-«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հակառակ իր սովորական պնդմանը, Նա դեռևս չի կարողացել տարբերակել թղթի վրա եղած վարկածները իրականում տեղի ունեցող իրադարձություններից»։
Միջազգային հարցերով այս փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի սկանդալային փախուստը Աֆղանստանից երկու տասնամյակ օկուպացիայից հետո, և այսպես կոչված «Նոր Մերձավոր Արևելք» ծրագրի տապալումը, և ամենակարևորը՝ Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ին տեղակայելով տարածաշրջանը մասնատելու հարցում Վաշինգտոնի ձախողումը , բոլորը ԱՄՆ-ի ինժեներական կառուցվածքների քայքայման խորհրդանիշներ են համարվում: