Այսօր շիաների երրոդ իմամ Հոսեյյնի նահատակության քառասուներորդ օրն է՝ Արբաինը
https://parstoday.ir/hy/news/iran-i205594-Այսօր_շիաների_երրոդ_իմամ_Հոսեյյնի_նահատակության_քառասուներորդ_օրն_է_Արբաինը
Սեպտեմբերի 6-ին Քարբալայում աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության օրն է:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 05:49 Asia/Tehran

Սեպտեմբերի 6-ին Քարբալայում աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության օրն է:

Ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Իրանից, միլիոնավոր ուխտավորներ  այս օրը մտնում են  Իրաքի Քարբալա քաղաք՝ մասնակցելու իմամ Հոսեյնի Արբաինի արարողությանը:
Իմամ Հոսեյնը   և նրա հավատարիմ ուղեկիցները նահատակվել են Քարբալայում՝ հիջրեթի 61 թվականի մուհարրամ ամսի 10-ին:  Իմամ Հոսեյնն իր ապստամբության նպատակներից մեկը համարում էր ճնշումների դեմ պայքարը:

Իրանի հավատացյալ ժողովուրդն այս գիշեր մզկիթներում և այլ կրոնական վայրերում կմասնակցի իմամ Հոսեյնի և նրա ուղեկիցների նահատակության քառասնօրյակի արարողություններին: 
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը ցավակցում է աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես՝ շիաներին իմամ Հոսեյնի նահատակության կապակցությամբ: