Իրանը քննադատել է ԱԽ անդամներին
https://parstoday.ir/hy/news/iran-i205598-Իրանը_քննադատել_է_ԱԽ_անդամներին
ՄԱԿ-ում իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «ՄԱԿ-ի ԱԽ անդամները պետք է ձեռնպահ մնան պատժամիջոցները որպես իրենց անօրինական միակողմանի գործողությունների քող կամ որպես քաղաքական նպատակներ առաջ տանելու միջոց օգտագործելուց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 06:06 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է ԱԽ անդամներին

ՄԱԿ-ում իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «ՄԱԿ-ի ԱԽ անդամները պետք է ձեռնպահ մնան պատժամիջոցները որպես իրենց անօրինական միակողմանի գործողությունների քող կամ որպես քաղաքական նպատակներ առաջ տանելու միջոց օգտագործելուց»:

Երեքշաբթի օրը կայացած նիստում, Ամիր Սեյեդ Իրվանին ասել է. «ԱԽ պատժամիջոցները պետք է ուշադիր գնահատվեն, քննարկվեն մարդասիրական հետևանքների տեսանկյունից և, անհրաժեշտության դեպքում, դրանք պետք է կասեցվեն»:
Իրանցի դիվանագետը նշել է. «ԱԽ արդյունավետությունը պետք է բարձրացվի շարունակական ջանքերի արդյունքում, որոնք առաջին հերթին պետք է հիմնված լինեն  անդամների հանձնառության վրա, քանի որ համաշխարհային խաղաղության և անվտանգության մարտահրավերների դինամիկ և զարգացող բնույթը պահանջում է մշտական ջանքեր»: 
Իրվանին հավելել է. «ԱԽ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար ամենաարդյունավետ մոտեցումը համապարփակ բարեփոխումների մեկնարկն է, որոնք Անվտանգության խորհուրդը կվերածեն լիովին թափանցիկ, օրենքի վրա հիմնված և ամենակարևորը՝ հաշվետու ինստիտուտի, որը  կաջակցի օրենքի գերակայությանը և ՄԱԿ  կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին՝ միաժամանակ ապահովելով բոլոր անդամների ընդհանուր շահերը»։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ընդգծել է. «Անվտանգության խորհուրդն իր բոլոր որոշումներում պետք է հավատարիմ մնա ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին և անդամ երկրների ներքին գործերին միջամտությունը կանխելով՝ երաշխավորի, որ իր գործողությունները կհամապատասխանեն   կազմակերպության կանոնադրությանը»: