Իրանի համահայկական խաղերի բացումը կատարվելու է Սեպտեմբերի 7-ին «Արարատ» մարզավանում
https://parstoday.ir/hy/news/iran-i205610-Իրանի_համահայկական_խաղերի_բացումը_կատարվելու_է_Սեպտեմբերի_7_ին_Արարատ_մարզավանում
Թվականիս սեպտեմբերի 7-ին Թեհրանի «Արարատ»մարզավանում բացումն է կատարվելու Իրանի 54-րդ Համահայկական մարզական խաղերի,որը նախաձեռնում է Հ.Մ.«Արարատ»կազմակերպության մարզական միությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 11:13 Asia/Tehran

Թվականիս սեպտեմբերի 7-ին Թեհրանի «Արարատ»մարզավանում բացումն է կատարվելու Իրանի 54-րդ Համահայկական մարզական խաղերի,որը նախաձեռնում է Հ.Մ.«Արարատ»կազմակերպության մարզական միությունը:

Սեպտեմբերի 5-ին Թեհրանի Ս.Մինաս եկեղեցում ,Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսյանի ձեռամբ օրհնվել է 54-րդ համահայկական խաղերի ջահը եւ տեղափոխվել է «Արարատ»մարզավանի Ս.Խաչ մատուռ ,մինչև բացման հանդիսությունը: Այս տարվա ջահակիրն է Իրանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականաի ավագ մարզիկ Էդնա Իսայանը: