ԻԻՀ գերագույն առաջնորդ. Եթե դիմադրեք, գագաթը կնվաճեք
Հոսեյնական Արբաինի(Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի) առիթով ուսանողների կազմակերպած սգո արարողության ժամանակ ունեցած ելույթում, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է.-«Եթե դիմադրեք, գագաթը կնվաճեք»:
Այսօր առավոտյան Հոսեյնական Արբաինի առիթով մեծ թվով ուսանողների մասնակցությամբ տեղի է ունեցել սգո արարողություն՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայությամբ:
Այս արարողության ժամանակ շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասնօրյակին նվիրված արարողության ժամանակ սգո երգեր են երգվել և սգավորները ողբացել են:

Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի փոխանցմամբ, Այաթոլլահ Խամենեին իր ելույթում, Իմամ Հոսեյնի հիշատակին նվիրված յուրաքանչյուր միջոցառում համարելով Իմամ Հոսեյնի լուսավոր ջահի և ոգեղինության հավերժական լույսի հետ կապ հաստատելու միջոց և ուղենիշ, ընդգծել է,-«Կարևոր հարցը ուղիղ ճանապարհի հետ այս կապի պահպանումն է, որը պահանջում է վճռականություն ու հաստատակամություն»։
Նա նշել է,-«Եթե դիմադրեք , գագաթը կնվաճեք և կհասնեք Աստծո կրոնի իշխանության և ճշմարտության ու արդարության իշխանության գագաթին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, ընդգծելով, որ երիտասարդությունը հույսի աղբյուր է, և անդրադառնալով Նաջաֆից Քարբալա , ինչպես նաև երկրի այլ քաղաքներում տեղի ունեցած Արբաինի երթին ժողովրդի, հատկապես երիտասարդության փառահեղ մասնակցությանը , խոսքն ուղղելով երիտասարդներին ասել է, «Ինչպես որ դուք հաստատակամ քայլեցիք Արբաինին նվիրված երթի ճանապարհին, միաստվածության ճանապարհին ևս եղեք ուժեղ և վճռակամ և մշտապես Հոսեյնական կյանք վարեք ու մնացեք Հոսեյնական: