Իրանի վսեմ ժողովրդի արվեստը պատժամիջոցներն ու սպառնալիքները հնարավորությունների վերածելն է. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր (չորեքշաբթի) Հարավային Խորասան նահանգի Դարմյան քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ Իրանի վսեմ ժողովրդի արվեստն է համարել պատժամիջոցներն ու սպառնալիքները հնարավորությունների վերածելը՝ ասելով. «Բոլորը պետք է աշխատեն հույսով ու մեծ ջանքերով, որպեսզի կատարված գործերն ու ծառայությունները հասնեն կատարելության»։
Հոսեյնական Արբաինի արարողության հետ միաժամանակ, Հարավային Խորասան նահանգ կատարած իր ուղևորության ընթացքում Ռայիսին Իմամ Հոսեյնի անվան շուրջ տարբեր էթնոսների, կրոնների ու բարբառների միասնությունն ու համախմբվածությունը համարել է իսլամական միասնության դրսևորում, ինչպես նաև Շիաների 12-րդ Իմամի հայտնության դարաշրջանի, և աստվածային արժեքների ու կրոնի վրա հիմնված քաղաքակրթության ձևավորման ավետում: Նա հավելեց, որ Արբաինը մեր արմատը, ինքնությունը, ճակատագիրն ու վերջաբանն է, որն արդյունավետ դերակատարում ունի իսլամական քաղաքակրթության ձևավորման գործում։
Ռայիսին Արբաինի արարողությունը համարել է «իր տեսակի մեջ ամենամեծ մարդկային հավաքը Քարբալայում»՝ նշելով, որ Արբաինին նվիրված մարդկանց հավաքները ուխտի վերանորոգում են Իմամ Հոսեյնի և աստվածային կրոնի ու արժեքների, ինչպես նաև աշխարհում կեղեքման դեմ պայքարելու, արդարություն հետապնդելու վեհ գաղափարների նկատմամբ:
Իրանի նախագահը նկատել է, որ Թշնամիները ցանկանում են ոտնձգություն գործել Իսլամական Իրանի ժողովրդի ու հողի նկատմամբ, սակայն նահատակների արյունից բխած ուժը և Իրանի խոհեմ ժողովուրդը խանգարում են նրանց։