Հորմուզի նեղուցի անվտանգությունն Իրանի բարձր կարողություններից է.Ծովակալ Սայյարի
https://parstoday.ir/hy/news/iran-i205626-Հորմուզի_նեղուցի_անվտանգությունն_Իրանի_բարձր_կարողություններից_է.Ծովակալ_Սայյարի
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի փոխհամակարգող՝ ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է. -«Աշխարհի երկրների առևտրային նավերի անցնելու համար Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովումն Իսլամական Իրանի բարձր կարողություններից է, ընդորում տարածաշրջանի երկրների օգնությամբ հաստատվում է այս անվտանգությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 13:52 Asia/Tehran
  • Հորմուզի նեղուցի անվտանգությունն Իրանի բարձր կարողություններից է.Ծովակալ Սայյարի

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի փոխհամակարգող՝ ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է. -«Աշխարհի երկրների առևտրային նավերի անցնելու համար Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովումն Իսլամական Իրանի բարձր կարողություններից է, ընդորում տարածաշրջանի երկրների օգնությամբ հաստատվում է այս անվտանգությունը»:

Պարսից ծոցում արտատարածաշրջանային ուժերի ներկայության վերաբերյալ Իրանի  բանակի փոխհամակարգողն, ընդգծելով,որ  անվտանգության հաստատման համար արտատարածաշրջանային երկրների ներկայության կարիք չկա, հավելել է,-«Արտատարածաշրջանային երկրների ներկայությունը տարածաշրջանին անապահովությունից բացի ոչնչի չի բերել, և դա ապացուցված է փորձով»։

Ծովակալ Սայյարին Իրանի ռազմածովային ուժերի անօդաչու ստորջրյա սարքերի զորավարժությունների անցկացման վերաբերյալ ասել է,-«Անօդաչու ստորջրյա սարքերը արդյունավետ են  զինված ուժերի մարտունակության բարձրացման համար»:

«Բանակում, ինչպես անօդաչու թռչող սարքերը, շարժվեցինք նաև դեպի անօդաչու ստորջրյա սարքեր, և բանակի ծովուժը  աշխատանքներ է տանում այս ոլորտում, և անհրաժեշտության դեպքում մենք անօդաչու ստորջրյա սարքերի վարժանքներ կանցկացնենք»,ասել է ԻԻՀ բանակի փոխահամակարգող՝ ծովակալ Սայյարին։