Անկարգություններ կազմակերպող ցանցի անդամների բացահայտումը և հետապնդումը
Անվտանգության ուժերի հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել և հետապնդվում են անկարգություններ կազմակերպող ցանցի մի շարք անդամներ։
ԹԱՍՆԻՄ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպությունը և Իրանի հետախուզության նախարարությունը համատեղ հաղորդագրություն են տարածել, որում հայտարարել են,-«Անվտանգության ուժերի համատեղ հետախուզական աշխատանքների շնորհիվ բացահայտվել ու հետախուզման մեջ են գտնվում անկարգություններ կազմակերպող մի ցանցի մի շարք անդամներ,որոնք ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ և արտերկրում բնակվող քաղաքական տարրերից մեկի ղեկավարությամբ, կանանց ցանցեր էին ստեղծում ու ծրագիր մշակում անկարգություններ կազմակերպելու նպատակով»:
Անկարգություններ կազմակերպող ցանը անվճար և վիրտուալ ձևաչափով դասընթացներ կազմակերպելով ակտիվիստուհիների և քաղաքացիական հասարակության համար, երկրի ներսում ու դրսում տարրեր էր պատրաստում:
«Այս ցանցի վերջին վերապատրաստման աշխատաժողովն անցկացվել է այս տարվա հուլիսին Անգլիայի SOAS անվտանգության համալսարանում, Իրանի նկատմամբ թշնամական տրամադրված լրատվամիջոցների թղթակիցներից մեկի կողմից» ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք,որ 2022 թվականի սեպտեմբերի վերջին Իրանի որոշ շրջաններում տեղի ունեցան անկարգություններ, որոնց տարածման մեջ առաջին իսկ օրերին ակնհայտ էր որոշ արևմտյան լրատվամիջոցների և կառավարությունների դերը։
Այս խռովությունների ու անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ի, Կանադայի, երբեմն էլ Եվրոպայի քաղաքական առաջնորդները, նրանց լրատվամիջոցները, ինչպես նաև թշնամական տրամադրված պարսկալեզու լրատվամիջոցները, որոնց աջակցում է Արևմուտքը, Իրանի ժողովրդի իրավունքներին աջակցելու կարգախոսով, ամեն ինչ արեցին խռովարարներին աջակցելու և Իրանի ժողովրդի անվտանգությունը խաթարելու համար:
Չնայած արեւմտյան լրատվամիջոցների կողմից տարածված համատարած քարոզչությանը եւ ստերին, Իրանի ժողովրդի մեծ ներկայության շնորհիվ արագորեն վերջ գտան սադրիչ գործողություններն ու անկարգությունները: