Ռայիսի. Իրանը շարունակում է առաջընթաց գրանցել տարբեր ոլորտներում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանն արագորեն առաջընթաց է ապրում տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում»։
Ինչպես հաղորդում է Iran Press լրատվական գործակալությունը,Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի երեկոյան Հարավային Խորասան նահանգ կատարած այցի ժամանակ այս նահանգի մի խումբ կրոնագետների և ուրբաթօրյա աղոթքի քարոզիչների հետ հանդիպման ժամանակ,նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրման, կայունացման և զարգացման ընթացքում թշնամիները մեծ ջանքեր են գործադրել՝ կանխելու Իսլամական Իրանի նպատակների առաջմղումը, հայտարարել է,-«Թշնամիները երբ տեսան,որ չնայած բոլոր խոչընդոտներին ու խռովություններին, Իսլամական Հանրապետությունը օրինակ է դարձել այլ ժողովուրդների համար և պատժամիջոցներն ու ճնշումները վերածել է հնարավորությունների և շարունակում է առաջընթաց գրանցել տարբեր ոլորտներում, սկսել են անկարգություններ հրահրել»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը մատնանշել է, որ այսօրվա պատերազմը կամքերի պատերազմ է, և թշնամին փորձում է մեդիա դաշտում ընկալումներ ստեղծելով իր կամքը պարտադրել մեզ, բայց ինչպես,որ Իրանի ժողովուրդը, առ այսօր հաղթանակ է տարել թշնամու բազմաթիվ դավադրությունների դիմաց , դարձյալ կլինի այս մարտադաշտի վերջնական հաղթողը»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երեկ (չորեքշաբթի) առավոտյան ժամանեց Բիրջանդի «Շահիդ Քավեհ» միջազգային օդանավակայան, որտեղ նրան դիմավորեցին Հարավային Խորասանում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը, նահանգապետը, Իսլամական խորհրդարանում այս նահանգի պատգամավորները և նահանգային պաշտոնյաները: