Թեհրանի ուրբաթօրյա աղոթաետը շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին ու կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i205732-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթաետը_շնորհակալություն_է_հայտնել_Իրաքի_ժողովրդին_ու_կառավարությանը
Թեհրանի ուրբաթօրյա աղոթաետը շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին և կառավարությանը՝ Արբաինի միլիոնավոր ուխտավորներին հյուրընկալելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2023 13:42 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթաետը շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին ու կառավարությանը

Թեհրանի ուրբաթօրյա աղոթաետը շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին և կառավարությանը՝ Արբաինի միլիոնավոր ուխտավորներին հյուրընկալելու համար։

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության, Թեհրանի ուրբաթօրյա աղոթաետ Հոջաթոլ Էսլամ Սեյեդ Մոհամմադ Հասան Աբու Թորաբիֆարդն ասել է, որ ավելի քան 4 միլիոն իրանցիների ներկայությունը այս հսկայական քաղաքական, մշակութային, սոցիալական և կրոնական շարժումն նման էր էպոսի որի Իրաքի կառավարության ու ժողովուրդիո դերը այս բացառիկ իրադարձության ստեղծման գործում թաքնված չեն ոչ մեկից:

Հոջաթոլ Էսլամ Աբու Թարաբիֆարդը շնորհակալություն է հայտնել իրաքյան պատվիրակություններին, երթերին, տղամարդկանց ու կանանց, ովքեր ցանկանում էին հարգել Արբաինի ուխտավորներին և ոտքի կանգնեցին ծառայելու նրանց:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթաետը նաև շնորհակալություն է հայտնել Իրանի և Իրաքի պետական ​​գործիչներին այս տարվա Արբաինի արարողությունը ծրագրելու համար և հայտարարել է, որ Թեհրանի ժողովրդի մեծ ներկայությունը Արբաինի երթին և Հազրաթ Աբդոլ Ազիմ ալ Հասանիի սրբավայրի մոտ վկայությունն է Թեհրանի պատվավոր ժողովրդի ամուր հավատքի: