Իրանի առաջին պաշտոնական մասնակցությունը ՇՀԿ ահաբեկչության դեմ պայքարի կառույցի խորհրդի նիստին
https://parstoday.ir/hy/news/iran-i205760-Իրանի_առաջին_պաշտոնական_մասնակցությունը_ՇՀԿ_ահաբեկչության_դեմ_պայքարի_կառույցի_խորհրդի_նիստին
ՇՀԿ-ին Իրանի լիիրավ անդամակցությունից հետո իրանական պատվիրակությունը մասնակցել է կազմակերպության ահաբեկչության դեմ պայքարի տարածաշրջանային կառույցի խորհրդի 40-րդ նիստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2023 06:53 Asia/Tehran
  • Իրանի առաջին պաշտոնական մասնակցությունը ՇՀԿ ահաբեկչության դեմ պայքարի կառույցի խորհրդի նիստին

ՇՀԿ-ին Իրանի լիիրավ անդամակցությունից հետո իրանական պատվիրակությունը մասնակցել է կազմակերպության ահաբեկչության դեմ պայքարի տարածաշրջանային կառույցի խորհրդի 40-րդ նիստին:

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էին 11 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 9 անդամ և 2 դիտորդ, քննարկվել է նախապես սահմանված օրակարգը, իսկ ընդունված որոշումները պաշտոնական փաստաթղթերով հրապարակվել և ստորագրվել են երկրների ներկայացուցիչների կողմից։

Հանդիպման մասնակիցները շնորհավորել են Իրանին՝ կազմակերպությանն անդամակցելու կապակցությամբ, և ողջունել ԻԻՀ ներկայությունը Խորհրդում՝ որպես տարածաշրջանի զարգացումներում կարևոր դեր ունեցող երկրներից մեկը։

Խորհրդի անդամները քննարկել են ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության հետ կապված վերջին զարգացումները և դատապարտելով վերջին մի ամիսներին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն այդ թվում՝ Շիրազ քաղաքի Շահ Չերաղ սրբավայրի վրա ԻԼԻՊ-ի հարձակումը, ներկայացրել են նման գործողությունները կանխելուն ուղղված իրենց առաջարկները:

Հանդիպման ընթացքում գնահատվել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում տարածաշրջանի երկրների ջանքերը և հարգանքի տուրք է մատուցվել զոհվածներին, զինծառայողնեչօմ ու հրամանատարներին, այդ թվում՝ նահատակ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիին։