Գեներալ Ղաանին այցելել է նահատակ Աբու Մեհդի Ալ-Մոհանդիսի գերեզմանին
ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատարը Նաջաֆի Վադի ալ-Սալամ գերեզմանատանն այցելել է Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի գերեզմանին:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Արբաինի արարողությունից հետո գեներալ Ղաանին այցելել է նահատակ Աբու Մեհդի Ալ-Մոհանդսի և նրա զինակից ընկեր նահատակ գեներալ Սոլեյմանիի գերեզմաններին:
Այցի ընթացքում գեներալ Ղաանին ասել է, որ Երուսաղեմը շուտով կազատագրվի, իսկ Սիոնիստական օկուպանտ ռեժիմը կկործանվի՝ Դիմադրության առանցքի միասնության և պաղեստինցիների համառության շնորհիվ։
ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին նահատակվեց Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան բանակի իրականացված ավիահարձակման ժամանակ: Սոլեյմանին Իրաք էր մեկնել այդ երկրի իշխանությունների պաշտոնական հրավերով: Սոլեյմանին ուղեկցող Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը և ևս 8 զինակիցներ նույնպես նահատակվեցին: