Իրանի ազատ գոտիները՝ ներդրումային դրախտ
Իրանի Առևտրաարդյունաբերական ազատ և Հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Իրանի ազատ գոտիները ներդրումային դրախտ են և ունեն մեծ ներուժ տնտեսական առաջընթացի համար։
Իրանի առևտրաարդյունաբերական ազատ և Հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հաջթոլլահ Աբդուլմալեքին Չինաստանի Սյամեն քաղաքում ներդրումային և առևտրային ցուցահանդեսի (CIFIT) առաջին օրը կայացած մամուլի ասուլիսում նշեց. «Նորահայտ երկրներն ու տնտեսությունները մոտ ապագայում կստեղծեն նոր համաշխարհային տնտեսություն»:
«Այս ցուցահանդեսում մենք կներկայացնենք 15 միլիարդ եվրո արժողությամբ 850 ներդրումային փաթեթ՝ կապված Իրանի 48 ազատ գոտիների հետ» . հավելել է Աբդուլմալեքին:
Իրանի առևտրաարդյունաբերական ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարը նաև ասել է, որ Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների կառավարման հիմնական քաղաքականությունը ներդրումների ընդլայնումն է։