Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի ռազմական պատվիրակության հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բաքվում հանդիպել է Իրանի զինված ուժերի պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարը և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։
«Թրենդ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ը, անդրադարձել է պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովի հանդիպմանը բրիգադի գեներալ Մոհամմեդ Ահադիի գլխավորությամբ Իրանի զինված ուժերի պատվիրակության հետ, որը Բաքու է այցելել մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համատեղ ռազմական հանձնաժողովի նիստին:
Ադրբեջանի ՊՆ-ում Իրանի ռազմական պատվիրակության հետ հանդիպմանը, ողջունելով իրանցի հյուրերին, Հասանովը խոսել է ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնողական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի պայմանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի տնտեսական գոտում օպերատիվ իրավիճակի մասին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ռազմական ոլորտում Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացման հեռանկարի, տարածաշրջանային անվտանգության և երկու երկրներին հետաքրքրող այլ հարցերի շուրջ։
Հանդիպման ավարտին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նման հանդիպումները դրականորեն կնպաստեն երկկողմ ռազմական համագործակցությանը։