Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի ռազմական պատվիրակության հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i205780-Ադրբեջանի_պաշտպանության_նախարարը_հանդիպել_է_Իրանի_ռազմական_պատվիրակության_հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բաքվում հանդիպել է Իրանի զինված ուժերի պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարը և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2023 13:50 Asia/Tehran
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի ռազմական պատվիրակության հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բաքվում հանդիպել է Իրանի զինված ուժերի պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարը և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։

«Թրենդ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ը, անդրադարձել է պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովի հանդիպմանը բրիգադի գեներալ Մոհամմեդ Ահադիի  գլխավորությամբ Իրանի զինված ուժերի պատվիրակության հետ, որը Բաքու է այցելել մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համատեղ ռազմական հանձնաժողովի նիստին:

Ադրբեջանի ՊՆ-ում Իրանի ռազմական պատվիրակության հետ հանդիպմանը, ողջունելով իրանցի հյուրերին, Հասանովը խոսել է ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնողական գործողությունների, ինչպես նաև  Ադրբեջանի ու Հայաստանի պայմանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի տնտեսական գոտում օպերատիվ իրավիճակի մասին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ռազմական ոլորտում Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացման հեռանկարի, տարածաշրջանային անվտանգության և երկու երկրներին հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նման հանդիպումները դրականորեն կնպաստեն երկկողմ ռազմական համագործակցությանը։