ԻԻՀ բանակի ՀՕՊ-ն ունի մեծ կարողություն ցանկացած սպառնալիքի դիամակայելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i205782-ԻԻՀ_բանակի_ՀՕՊ_ն_ունի_մեծ_կարողություն_ցանկացած_սպառնալիքի_դիամակայելու_համար
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը հայտնել  է  ցանկացած սպառնալիքի դիմակայելու  Իրանի Իսլամական Հանրապետության  բանակի ՀՕՊ-ի  կարողության ու հզորության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2023 13:53 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ՀՕՊ-ն ունի մեծ կարողություն ցանկացած սպառնալիքի դիամակայելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը հայտնել  է  ցանկացած սպառնալիքի դիմակայելու  Իրանի Իսլամական Հանրապետության  բանակի ՀՕՊ-ի  կարողության ու հզորության մասին։

Բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդն  ասել է. «Օգտագործելով տեղական սարքավորումներ և համակարգեր՝ մենք կարող ենք մարտնչել ցանկացած բարձրության վրա և ցանկացած ռադարային մակարդակում գտնվող ցանկացած թռչող սարքի հետ:

Բրիգադի  գեներալ Սաբահիֆարդը նաև ընդգծել է, -«Երկրի տարբեր կետերում  նավթի, նավթաքիմիայի, միջուկային և այլ  ոլորտներում հակաօդային պաշտպանության թաքնված շերտերի  տեղակայումը Իրանի բանակի հակաօդային պաշտպանության կողմից հանգեցրել է  Իրանի երկնքի անթափանցելիությանը, և այս երկիրը դարձել է ամենաապահով և լավագույն վայրը  ներդրումների և տնտեսական աշխատանքների համար։