Այաթոլլահ Խամենեին Իրանը կդարձնի Արևմտյան Ասիայի առաջատար ուժը.Foreign Affairs
Ամերիկյան մի պարբերական գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս երկիրը կդարձնի Արեւմտյան Ասիայի առաջատար ուժը։
Foreign Affairs պարբերականում լույս տեսած հոդվածում ընդգծվել է, որ Իրանը լավապես հաղթահարել է արեւմտյան պատժամիջոցները։
Foreign Affairs-ի փոխանցմամբ՝ ամերիկացի ղեկավարները մեկը մյուսի հետևից հույս ունեին, որ Իրանի վրա ֆինանսական և դիվանագիտական ճնշումը կստիպի այս երկրին հրաժարվել միջուկային գործունեությունից, սակայն Արևմուտքը սխալվել է իր հաշվարկներում։
Foreign Affairs-ն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը համարում է միջազգային մակարդակով ԱՄՆ-ի մեկուսացմանն ուղղված քայլ։
Ամերիկյան այս պարբերականը նաև նշել է, որ միջազգային ասպարեզում Իրանի համագործակցության մակարդակը բարձրացել է, ինչի մասին է վկայում վերջերս Իրանի անդամակցությունը BRICS-ին։