Աշխարհի զաֆրանի ավելի քան 90%-ն արտադրում է Իրանը
Իրանի մտավոր սեփականության գրանցման կենտրոնի ղեկավարն ասել է. «Հաշվի առնելով, որ աշխարհում զաֆրանի 90%-ից ավելին արտադրվում է Իրանում, անհրաժեշտ է, որ այս ապրանքը համաշխարհային շուկայում ունենա ծննդյան վկայական»։
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի զաֆրանի բրենդավորման միջազգային համաժողովն անցկացվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրենի, միջազգային փորձագետների, գործարարների, ֆերմերների և զաֆրան արտադրողների ներկայությամբ՝ բրենդինգի և համաշխարհային շուկաներում ուժեղ ներկայության նպատակով:
Իրանի մտավոր սեփականության գրանցման կենտրոնի ղեկավար Սիամաք Էսլամին համաժողովում ունեցած ելույթում նշել է. «Գոյություն ունեն անհրաժեշտ պայմաններ և հարթակներ՝ համաշխարհային շուկաներում իրանական զաֆրանը գրանցելու և հավաստագրելու համար»։
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Էնդրյու Մայքլ Անգը նույնպես համաժողովում հայտարարել է, որ Իրանն այսօր առանձնահատուկ տեղ ունի զաֆրանի համաշխարհային արտադրության ոլորտում, հավելելով. «Իրանական զաֆրանը պետք է ներկայացվի ամբողջ աշխարհին»: