Ավարտվել է Իրանի Չաբահար տիեզերական բազայի առաջին հատվածի նախագծման աշխաըտանքը
Իրանի տիեզերական կազմակերպության խոսնակը հայտնել է Սիստան և Բալուչեստան նահանգի Չաբահար տիեզերական բազայի առաջին հատվածի նախագծման աշխատանքի ավարտի մասին:
Հոսեյն Դելիրիյանը հայտարարել է. «Ցածր ուղեծրով արձակման այս հատվածը պատրաստ կլինի 1,5 տարի հետո»։
Նշելով, որ Չաբահարի տիեզերական բազան կազմակերպության գլխավոր ծրագրերից է, Դելիրիանը հավելել է. «Չաբահարի ազգային տիեզերական բազան ունի 3 բաժին»:
Նա հավելել է, որ բազան առաջիկա երկու տարում պինդ վառելիքի ռազմավարական կայաններից կկարողանա արձակել «Խորշիդ Անգա» արբանյակը, իսկ 10-ամյա ծրագրի համաձայն՝ 8 տարի անց բազան կգործարկվի միջազգային մակարդակով:
Վերջին տարիներին Իրանը լուրջ ձեռքբերումներ է գրանցել տիեզերական, ինչպես նաև արբանյակների կառուցման ոլորտներում: Եվ դա տեղի է ունեցել չնայած Միացյալ Նա հանգների պատժամիջոցներին և խոչընդոտներին, իրանցի երիտասարդ փորձագետների և գիտնականների ջանքերի շնորհիվ: