Իսլամական Հանրապետությունն այսօր ազդեցիկ դեր ունի տարածաշրջանում և աշխարհում.Գեներալ Քյումարս Հեյդարի
https://parstoday.ir/hy/news/iran-i205892-Իսլամական_Հանրապետությունն_այսօր_ազդեցիկ_դեր_ունի_տարածաշրջանում_և_աշխարհում.Գեներալ_Քյումարս_Հեյդարի
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քյումարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր ազդեցիկ դեր ունի տարածաշրջանում և աշխարհում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2023 14:32 Asia/Tehran
  • Իսլամական Հանրապետությունն այսօր ազդեցիկ  դեր ունի տարածաշրջանում և աշխարհում.Գեներալ Քյումարս Հեյդարի

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քյումարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր ազդեցիկ դեր ունի տարածաշրջանում և աշխարհում։

Բրիգադի  գեներալ Հեյդարին ասել է,-«Իսլամական Իրանի զինված ուժերը նվիրվածությամբ, քրտնաջան ու անխոնջ աշխատանքով փշրել են ԱՄՆ-ի  հեգեմոնիան։ Ամբողջ աշխարհը տեսավ, որ Իրանն ինչպես հրթիռակոծեց Իրաքում գտնվող ամերիկյան Այն ալ-Ասադ բազան և ամերիկացիներին  դուրս քշեց Պարսից ծոցից ու թիրախավորեց ամերիկյան ագրեսոր ԱԹՍ-ները»:

Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատարն ընդգծել է, -«Բոլոր թշնամիները պետք է իմանան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կանգնած է դիմադրության աշխարհագրության մեջ և չի նահանջի»։

Բրիգադի գեներալ Հեյդարին, անդրադառնալով բոլոր ոլորտներում ինքնաբավության հասնելու Իրանի զինված ուժերի  ջանքերին, ասել է, -«Իրանը ինքնաբավության առումով ոչ մի երկրի կարիք չունի, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում»։

Իրանի պաշտպանական դոկտրինան հիմնականում հիմնված է զսպման սկզբունքի վրա: Իրական զսպող ուժ ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ ռազմական և սպառազինական մեծ կարողություն  և հզոր ու լավ զինված ուժեր: