Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատներից 560 մլն դոլարի ապրանքների արտահանում է իրականացվել դեպի  90 երկիր, այդ թվում՝ Հայաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i205904-Իրանի_Արևելյան_Ատրպատական_նահանգի_մաքսատներից_560_մլն_դոլարի_ապրանքների_արտահանում_է_իրականացվել_դեպի_90_երկիր_այդ_թվում_Հայաստան
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգի մաքսային հսկիչ Լեյլի Օրանգին հայտնել է վերջին հինգ ամսում նահանգի մաքսատներով դեպի աշխարհի 90 երկրներ, այդ թվում՝ Հայաստան 560 միլիոն դոլարի ապրանքների արտահանման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 11, 2023 18:25 Asia/Tehran
  • Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատներից 560 մլն դոլարի ապրանքների արտահանում է իրականացվել դեպի  90 երկիր, այդ թվում՝ Հայաստան

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգի մաքսային հսկիչ Լեյլի Օրանգին հայտնել է վերջին հինգ ամսում նահանգի մաքսատներով դեպի աշխարհի 90 երկրներ, այդ թվում՝ Հայաստան 560 միլիոն դոլարի ապրանքների արտահանման մասին։

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգն ունի երեք գլխավոր մաքսատուն՝ Թավրիզում, Սահլանում և Ջուլֆայում և երեք մաքսակետ՝ Մարաղեում, Խոդաֆրինում և Նորդուզում:

ԻՌՆԱ-ի հետ զրույցում Օրանգին ասել է. «Վերջին հինգ ամիսների ընթացքում Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատներից արտահանվել է ավելի քան մեկ միլիոն տոննա ապրանք, ինչը, քաշային առումով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18 տոկոսով»։

Արևելյան Ատրպատականի մաքսային հսկիչը հայտարարել է, որ Արևելյան Ատրպատական նահանգի մաքսատներից արտահանման հիմնական թիրախային երկրներն են Հայաստանը, Թուրքիան, Իրաքը, Բուլղարիան, Վրաստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Պակիստանը։