Եվրոեռյակը նպատակ ունի շարունակել Իրանի հրթիռային պատժամիջոցները, խախտելով ԱԽ բանաձևը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, իրեն ուղղված նամակում, հայտնել են, որ մտադիր չեն չեղարկել Իրանի դեմ հրթիռային պատժամիջոցները։
Անդրադառնալով նամակի բովանդակությանը, Ջոզեպ Բորելն ասել է. «Եվրոեռյակը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին որևէ քայլ չի ձեռնարկելու պատժամիջոցները չեղարկելու համար»։
Մոտ 8 տարի առաջ՝ ՀԳՀԾ-ի հաստատումից հետո ընդունված ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի համաձայն՝ Իրանի բալիստիկ հրթիռների ոլորտի նկատմամբ սահմանափակումների ժամկետը լրանում է ընթացիկ տարվա հոկտեմբերին։
Հետևաբար Եվրոեռյակի հայտարարությունը հակասում է բանաձևին և համարվում ՀԳՀԾ-ի միջոցով Իրանի նկատմամբ ճնշման քաղաքականության շարունակություն:
Հինգշաբթի օրն ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Իրենց պարտավորություններից հրաժարվելու եվրոպական երեք երկրների որոշումը հակասում է ՀԳՀԾ-ով և 2231 բանաձևով ստանձնած պարտավորություններին և լարվածություն է ստեղծում»:
Հայտարարության մեջ ասված է. «Այս որոշումն իրավական հիմք չունի: Իրանը եվրոպական կողմերին մեկ տարի ժամանակ է տվել՝ փոխհատուցելու ՀԳՀԾ-ից անօրինական դուրս գալու ԱՄՆ-ի գործողությունների հետևանքները: Այնուհետև Իրանն արել է փոխհատուցման սեփական քայլերը, միաժամանակ բաց պահելով դիվանագիտության ճանապարհը»:
Նախարարությունը հավելել է. «Իրանն անկասկած պատճաշ կերպով պատասխանելու է ՀԳՀԾ-ի շրջանակում ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը խախտելու՝ Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի քայլին»: