ՀՀ–ում մարդիկ վախենում են իրենց կարծիքն արտահայտելուց. սոցհարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i240956-ՀՀ_ում_մարդիկ_վախենում_են_իրենց_կարծիքն_արտահայտելուց._սոցհարցում
Հայաստանում հարցված քաղաքացիների մոտ 35%-ը վախենում է կարծիք հայտնելուց։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով դեկտեմբերի 24-27-ն ընկած ժամանակահատվածում 1000 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների պատասխանները։
(last modified 2025-12-29T10:16:16+00:00 )
Դեկտեմբեր 29, 2025 13:46 Asia/Tehran
  • ՀՀ–ում մարդիկ վախենում են իրենց կարծիքն արտահայտելուց. սոցհարցում

Հայաստանում հարցված քաղաքացիների մոտ 35%-ը վախենում է կարծիք հայտնելուց։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով դեկտեմբերի 24-27-ն ընկած ժամանակահատվածում 1000 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների պատասխանները։

Հարցին՝ արդյոք մարդիկ վախենում են բացահայտ իրենց կարծիքն արտահայտելուց, «միանշանակ այո» է պատասխանել 20,3%-ը, իսկ 14,4%-ը նշել է` «ավելի շուտ այո»։ Հակառակ պատկերն էլ կա՝ «ավելի շուտ չի վախենում» պատասխանը տվել է հարցվածների 15%-ը, իսկ «միանշանակ չի վախենում» 48%-ը։

Ըստ Նավասարդյանի՝ կարծիք արտահայտելուց վախեցող քաղաքացիների ցուցանիշը բավականին մտահոգիչ է ու խնդրահարույց։

Հարցվածների 31,5%-ը նշել է, որ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը շատ լարված է, իսկ 31,2%-ը կարծում է, որ ավելի շուտ լարված է։ Ավելի շուտ հանգիստ իրավիճակ են տեսնում հարցվածների 23,2%-ը, իսկ լիովին հանգիստ՝ 9,6%-ը։