Իրանի արևմուտքում ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել
Իրանի արևմուտքում գտնվող Քուրդիստանի նահանգի ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է այս նահանգում ահաբեկչական խմբավորումների 12 անդամների ձերբակալության մասին։
Բրիգադի գեներալ Ամանոլլահ Գաշթասբին «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է,-«Շաբաթ առավոտյան Մարիվանում բացահայտվել և ձերբակալվել են հակահեղափոխական թիմի 2 անդամներ»։
Գաշթասբին հավելել է,-«Քուրդիստանի Սանանդաջ քաղաքում, ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության անվտանգության ուժերի հետախուզական միջոցառումներով բացահայտվել և ձերբակալվել են նաև ահաբեկչական խմբավորումների հետ կապված 7 տարրեր»։
Քուրդստանի նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խոսքով՝ Դիվանդարեյում ձերբակալվել են նաև 3 հակահեղափոխական տարրեր:
Այսօր Սաղեզ քաղաքի բնակչուհի Մահսա Ամինի մահվան տարելիցն է: Նա անցած տարի մահացավ ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո:
Իրանի Իսլամական խորհրդարանի փաստահավաք հանձնաժողովը հանգուցյալ Մահսա Ամինիի մահվան պատճառների հետաքննության մասին իր զեկույցում ընդգծել է, որ Մահսա Ամինին ոչ մի հարված չի ստացել:
Իրանում անցած տարի Մահսա Ամինիի մահվան պատրվակով ծագած անկարգությունները պատճառ դարձան,որ ԻԻՀ արտաքին թշնամիներն այն որպես առիթ օգտագործեն Իրանի ներքին գործերին միջամտելու և երկրում ավելի շատ քաոս առաջացնելու համար: