Իրանում այսօր նշվում է Պարսկական պոեզիայի և գրականության օրը
https://parstoday.ir/hy/news/iran-i206200-Իրանում_այսօր_նշվում_է_Պարսկական_պոեզիայի_և_գրականության_օրը
Իրանցի ժամանակակից բանաստեղծ Շահրիարի մահվան օրն Իրանում նշվում է որպես Պարսկական պոեզիայի և գրականության ազգային օր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2023 06:24 Asia/Tehran

Իրանցի ժամանակակից բանաստեղծ Շահրիարի մահվան օրն Իրանում նշվում է որպես Պարսկական պոեզիայի և գրականության ազգային օր։

Իրանի ժամանակակից բանաստեղծներից Սեյեդ  Մոհամմադ Հոսեյն Բեհջաթ Թաբրիզին, Շահրիար գրական մականվամբ, ծնվել է Իրանի  Թավրիզ քաղաքում։
Շահրիարը գրել է բանաստեղծություններ՝  պարսկերեն և Ատրպատականի թուրքերեն լեզուներով՝ ղազալների, ղասիդների և քառյակների տեսքով։

«Բարև Հեյդարին» ժողովածուն նրա գլուխգործոցներից է։ Վարպետ Շահրիարի ուսանողներից  գեղագիր և գրականագետ Միր Հոսեյն Զենոզին, Iran Press գործակալության թղթակցի հետ զրույցում  ասել է. «Վարպետ Շահրիարն իրանական գրականությունը կապեց  երկրի անցյալի հետ և իրականում ժամանակակից դարաշրջանում կյանքի կոչեց Սաադիին ու Հաֆեզին»:

Վարպետ Շահրիարի դամբարանը գտնվում է 400 այլ հայտնի բանաստեղծների կողքին՝ Թավրիզի բանաստեղծների դամբարանում, որը համարվում է Թավրիզի տեսարժան վայրերից և զբոսաշրջային կարևորագույն վայրերից մեկը։