ԻԻՀ ԶՈՒ-ի նավակների համատեղ շքերթը Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով
https://parstoday.ir/hy/news/iran-i206704-ԻԻՀ_ԶՈՒ_ի_նավակների_համատեղ_շքերթը_Սրբազան_պաշտպանության_շաբաթվա_առիթով
Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով ԶՈՒ-ի արագընթաց նավերը և ուղևորատար նավակները շքերթ են անցկացրել Պարսից ծոցի ջրերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2023 14:40 Asia/Tehran

Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով ԶՈՒ-ի արագընթաց նավերը և ուղևորատար նավակները շքերթ են անցկացրել Պարսից ծոցի ջրերում:

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի արագընթաց նավերը և ուղևորատար նավակներն ու մակույկները չորեքշաբթի օրը ծովային շքերթ են անցկացրել Իրանի հարավում գտնվող Բահմանշիրի ջրերում և հարգանքի տուրք են մատուցել Սրբազան պաշտպանության ութ տարիների (Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի) նահատակների հիշատակին։ 

Նրանք մեծարել են նաև Սեպեմբերի 27-ին Աբադանի շրջափակման վերացման տարեդարձի օրը: 

Սադամի ռեժիմի (Իրաքի տապալված բռնապետի) ագրեսոր բանակը (1980թ. սեպտեմբերին), մեկ շաբաթվա ընթացքում Թեհրանը գրավելու ենթադրությամբ, լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Իրանի դեմ՝ օգտագործելով բոլոր տեսակի զենքեր, սակայն իրանցի քաջարի մարտիկների 8 տարվա դիմադրության ու պայքարի արդյունքում, Սադամը չկարողացավ իրականացնել իր նպատակները: