ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն արձագանքել է Հայաստանում և Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին
(last modified Thu, 28 Sep 2023 07:48:53 GMT )
Սեպտեմբեր 28, 2023 11:18 Asia/Tehran
  • ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն արձագանքել է Հայաստանում և Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին

Անդրադառնալով Հայաստանում և Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին, ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն ասել է. «Թշնամու ցանկությունն Արևմտյան Ասիայում հակամարտություն ու անապահովություն տարածելն է, և այդ նպատակով նա վաճառում է իր զենքը»:

Նշելով, որ կորպուսի ուժերը մշտապես ներկա են բոլոր այն վայրերում, որտեղ թշնամին ցանկանում է անապահովություն տարածել, Մորթեզա Միրիյանն ասել է. «Կորպուսն ամուր կանգնած է և պատարստ է ուժեղ պատասխան տալ, հետևաբար, իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել երկրի արևմուտքում, պայմանավորված են նաև Իրանի Իսլամական Հանրապետության հզորությամբ և հեղինակությամբ և Իրաքի հետ դիվանագիտական լավ հարաբերություններով»:

Նա հավելել է. «Որոշ իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  ճգնաժամը: Իրանը համոզված է, որ իր երկու բարեկամ երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և երկու երկրների ժողովուրդները չպետք է տուժեն»:

Նշելով, որ թշնամին ցանկանում է  ապակայունացնել Արևմտյան Ասիան, Միրիյանն ասել է. «Մենք կարծում ենք, որ բոլորս պետք է դեր խաղանք անվտանգության ապահովման  գործում և ունենանք հավաքական անվտանգություն»։