Իրանը համագործակցում է Սիրիայի ու Վենեսուելայի հետ՝ ամերիկյան պատժամիջոցները շրջնացելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/iran-i206846-Իրանը_համագործակցում_է_Սիրիայի_ու_Վենեսուելայի_հետ_ամերիկյան_պատժամիջոցները_շրջնացելու_նպատակով
Իրանի, Սիրիայի ու Վենեսուելայի միջև ստորագրվել է փոխըմբընռնման հուշագիր՝ նավթավերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Oil Price կայքը գրել է. «Իրանը հայտնել է Սիրիայի ու Վենեսուելայի հետ ստորագրված փոխըմբըռնման հուշագրի շրջանակում Սիրիայի Հոմս նահանգում օրական 140 հազար բարել հզորությամբ նավթավերամշակման նոր գործարան կառուցելու ծրագրի մասին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 09:50 Asia/Tehran
  • Իրանը համագործակցում է Սիրիայի ու Վենեսուելայի հետ՝ ամերիկյան պատժամիջոցները շրջնացելու նպատակով

Իրանի, Սիրիայի ու Վենեսուելայի միջև ստորագրվել է փոխըմբընռնման հուշագիր՝ նավթավերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Oil Price կայքը գրել է. «Իրանը հայտնել է Սիրիայի ու Վենեսուելայի հետ ստորագրված փոխըմբըռնման հուշագրի շրջանակում Սիրիայի Հոմս նահանգում օրական 140 հազար բարել հզորությամբ նավթավերամշակման նոր գործարան կառուցելու ծրագրի մասին»:

Իրանի նավթամթերքի վերամշակման և բաշխման ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին այս կապակցությամբ ասել է. «Իրանի, Վենեսուելայի և Սիրիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման եռակողմ հուշագիր՝ Սիրիայում 140 հազար բարել նավթավերամշակման նոր գործարանի կառուցման վերաբերյալ»։

Նշելով, որ գործարանի շինարչարության մեկնարկը կտրվի առաջիկայում, նա նշել է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սիրիան և նրա հարևան երկրները նավթամթերքի կարիք ունեն: Հետևաբար, Սիրիայում Հոմսի և Բանիասի նավթավերամշակման գործարանների կողքին կկառուցվի 140 հազար բարել հզորությամբ նավթավերամշակման գործարան»։