Հոկտեմբեր 01, 2023 17:07 Asia/Tehran
  • Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Թեհրան

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը գլխավորելով մի պատվիրակություն ժամանել է Թեհրան՝ հանդիպելու ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

ԻՍՆԱ լրատվական գործակալությաան հաղորդման համաձայն, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար՝ Ալի Աքբար Ահմադյանի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մտքեր կփոխանակի տարածաշրջանային վերջին զարգացումների, և հատկապես՝ տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում երկկողմ հարաբերությունների շուրջ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հայտնել է տարածաշրջանի և հարեւան երկրների հետ խաղաղության և կայունության ոլորտում համագործակցելու իր պատրաստակամությունը, և տարածաշրջանի երկրների միջև նիստերի անցկացումը այդ քայլերից է:

Գրիգորյանն այն պայմաններում է Թեհրան ժամանել, երբ վերջին զարգացումների հետևանքով լուծարվել է Արցախի հանրապետությունը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ հյուսիսային հարևանների հետ ընդհանուր սահմանների անվտանգությունը շատ կարևոր է, և Իրանը հզորությամբ պաշտպանում է իր սահմանների անվտանգությունը։

Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ է անցկացրել հակամարտող կողմերի հետ, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ևս հանդիպում է ունեցել այս երկու երկրի արտգործնախարարների հետ:

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնատարները բազմիցս հայտարարել են, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։

Անցյալ շաբաթ՝ Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումներից հետո, հայերը հարկադրաբար զինաթափվել են և լքել են Արցախը:

 

Պիտակ