Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ զույգ պատգամավորները Ռումինիայում մասնակցել են խորհրդաժողովի
https://parstoday.ir/hy/news/iran-i233520-Իրանի_Իսլամական_խորհրդարանում_իրանահայ_զույգ_պատգամավորները_Ռումինիայում_մասնակցել_են_խորհրդաժողովի
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եվ հյուսիսային նաեվ Սպահանի եվ հարավային իրանահայության պատգամավորներ Արա Շահվերդյանը եվ Գեղարդ Մանսուրյանը, հունիսի 2-ից 6-ը Բուխարեստում մասնակցել են միջխորհրդարանական ուղղափառ եկեղեցիների պատգամավորների 32-րդ ընդհանուր ժողովին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 08, 2025 17:01 Asia/Tehran
  •  Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ զույգ պատգամավորները Ռումինիայում մասնակցել են խորհրդաժողովի

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եվ հյուսիսային նաեվ Սպահանի եվ հարավային իրանահայության պատգամավորներ Արա Շահվերդյանը եվ Գեղարդ Մանսուրյանը, հունիսի 2-ից 6-ը Բուխարեստում մասնակցել են միջխորհրդարանական ուղղափառ եկեղեցիների պատգամավորների 32-րդ ընդհանուր ժողովին:

 Քանի որ այս տարի լրանում է Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու անկախության 150 ամյակը եվ իրենց պատրիարքության 100 ամյակը, ուստի նիստը գումարվել է Ռումինիայում:  Ռումինիա մեկնած պատգամավորները հանդիպում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանի, Իրան-Ռումինիա բարեկամական խմբի անդամների, նաեվ վարչապետի տեղակալի հետ, ով միաժամանակ համարվում է Ռումինիայում փոքրամասնությունների պատասխանատուն:

Ժողովի օրակարգն էր՝ Խորհրդարանական  եվ կրոնական հաստատությունների միջեվ համագործակցությունը արհեստական ​​բանականության կիրառման առանցքների ձեվավորման գործում՝ հաշվի առնելով Մարոկկոյում կայացած Համաշխարհային միջխորհրդարանական վեհաժողովի հայտարարության կարեվորությունը։