Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ
(last modified Fri, 06 Jun 2025 08:04:07 GMT )
Հունիս 06, 2025 11:34 Asia/Tehran
  • Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ Ուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ես չեմ համարում, որ նպատակահարմար է ինձ համար հանդիպել Գարեգինի հետ։ Գարեգինը, բացի իր կրոնական դերից, ստանձնել է նաև քաղաքական դեր։ Նման հոգևորականին հարիր չէ այդքան ներգրավված լինել քաղաքականության մեջ։ Հետևաբար, ես դեռևս նրա հետ հանդիպելու ծրագրեր չունեմ», - բացատրել է Փաշազադեն։

Նա հավելել է, որ «մեզ չի հետաքրքրում Հայաստանի վերաբերմունքը Երևանի Կազիաթի վերականգնման նկատմամբ»։ «Հետագա ժամանակահատվածներում Երևանի Կազիաթի գործունեությունը դադարեցվել է Երևանից ադրբեջանցիների արտաքսման պատճառով։ Մենք հույս ունենք, որ կրկին կվերադառնանք մեր հողեր։ Եթե Կազիաթն այսօր շարունակի իր գործունեությունն այստեղ, ապա մենք կարծում ենք, որ այն շուտով կգործի նաև այդ հողերում», - ասել է Փաշազադեն՝ ակնհայտորեն հավատալով, որ կարող է ներգրավվել քաղաքականության մեջ։

Նշենք, որ հայտնի կոռումպացված անձ Փաշազադեն բազմիցս «առանձնացել է» հայերի մասին իր անհեթեթ հայտարարություններով։

news.am