Նավթի և գազի հանքավայրերի հայտնաբերման առումով Իրանն առաջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանում
Իրանի նավթի նախարարն ասել է. -«Տարածաշրջանի երկրների համեմատ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին տեղն է զբաղեցնում նավթի և գազի հանքավայրերի հայտնաբերման առումով»։
Չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում Ջավադ Օջին ասել է. -«Իրանը վերջին երկու տարում հայտնաբերել է նավթի և գազի շահագործման ենթակա չորս հանքավայր»։
Իրանի նավթի նախարարը հայտարարել է. «Այս հանքավայրերում, որոնք գտնվում են Իրանի հարավային Բուշեհր և հյուսիսային Գոլեստան նահանգներում նավթի և գազի քանակը կազմել է 2 միլիարդ 600 միլիոն բարել»:
Օջին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հանքավայրերի հայտնաբերման առումով առաջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանի այնպիսի երկրների համեմատ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը։