Ամերիկացի, գերմանացի և բրիտանացի պետայրերին ուղղված Իրանի ԱԳ նախարարության խորհուրդը
(last modified Thu, 05 Oct 2023 14:35:39 GMT )
Հոկտեմբեր 05, 2023 18:05 Asia/Tehran
  • Ամերիկացի, գերմանացի և բրիտանացի պետայրերին ուղղված Իրանի ԱԳ նախարարության խորհուրդը

Արձագանքելով ԱՄՆ-ի, Գերմանիայի և Բրիտանիայի բուժաշխատողների գործադուլին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն այդ երկրների իշխանություններին ասել է.-«Իրանցի կանանց ու աղջիկների մասին միջամտողական և կողմնակալ հայտարարություններ անելու և կեղծ մտահոգություն հայտնելու փոխարեն, մտահոգվեք ձեր աշխատակիցների համար և զբաղվեք նրանց խնդիրների կարգավորմամբ»:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ հինգ նահանգներում  բուժաշխատողները  և առողջապահության ոլորտի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: 

ԱՄՆ-ի հինգ նահանգներ՝ Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Օրեգոնում, Վիրջինիայում և Վաշինգտոնում 75 հազար բուժաշխատողներ գործադուլ են հայտարարել՝ բողոքելով ցածր աշխատավարձերի  դեմ։

Գործադուլներին մասնակցել են բուժքույրեր, բուժաշխատողներ և սոնոգրաֆիստներ, ռենտգենաբանության, վիրաբուժության, դեղատան և շտապ օգնության բաժանմունքի աշխատակիցներ:
Մյուս կողմից, հազարավոր գերմանացի բժիշկներ երկուշաբթի օրը փակեցին իրենց կաբինետները՝ ի նշան բողոքի կանցլեր Օլաֆ Շուլցի կառավարության առողջապահական քաղաքականության և խնայողության միջոցառումների դեմ:

Այս կապակցությամբ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին այսօր (հինգշաբթի) X-ի իր միկրոբլոգում արած անգլերեն  գրառման մեջ  նշել է.-««Իրանցի կանանց ու աղջիկների մասին միջամտողական և կողմնակալ հայտարարություններ անելու  և կեղծ մտահոգություն հայտնելու փոխարեն, մտահոգվեք ամերիկացի, գերմանացի և բրիտանացի բուժքույրերի և առողջապահական ոլորտի աշխատակիցների համար և զբաղվեք նրանց խնդիրների կարգավորմամբ»: