Իրանը և չորս այլ երկրներ համաձայնության են եկել «Հյուսիս-Հարավ» ծովային միջանցքի զարգացման շուրջ
https://parstoday.ir/hy/news/iran-i207200-Իրանը_և_չորս_այլ_երկրներ_համաձայնության_են_եկել_Հյուսիս_Հարավ_ծովային_միջանցքի_զարգացման_շուրջ
Իրանը և չորս այլ երկրներ համաձայնության են եկել «Հյուսիս-Հարավ» նավագնացության միջանցքի զարգացման փաստաթղթի նախագծի շուրջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2023 14:44 Asia/Tehran
  • Իրանը և չորս այլ երկրներ համաձայնության են եկել «Հյուսիս-Հարավ» ծովային միջանցքի զարգացման շուրջ

Իրանը և չորս այլ երկրներ համաձայնության են եկել «Հյուսիս-Հարավ» նավագնացության միջանցքի զարգացման փաստաթղթի նախագծի շուրջ։

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի նավագնացության կազմակերպությունը , հղում անելով Արժութային և բանկային հետազոտությունների ինստիտուտին, հայտնել է, որ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը և Հնդկաստանը համաձայնության են եկել «Հյուսիս-Հարավ» նավագնացության միջանցքի զարգացման փաստաթղթի նախագծի շուրջ, որը Ռուսաստանը  կապում է Պարսից ծոցին:

Այս փաստաթուղթը ներառում է երթուղու ենթակառուցվածքների և հնարավորությունների բարելավում, վարչական խոչընդոտների վերացում և բարենպաստ պայմանների ստեղծում տրանսպորտային ընկերությունների համար։

 Հյուսիս-Հարավ նավագնացության միջանցքը մուլտիմոդալ երթուղի է (երկաթուղային, ճանապարհային և ծովային) Սանկտ Պետերբուրգից մինչև Հնդկաստանի Բոմբեյ նավահանգիստ՝ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ, որն անցնում է Իրանի տարածքով։

Սուեզի ջրանցքով անցնող ծովային երթուղու համեմատ՝ այս երթուղին  ավելի քան կիսով չափ կկրճատի տարածությունը և  զգալի չափով՝ փոխադրման արժեքը։

Հյուսիս-Հարավ միջանցքը, որը համարվում է ռազմավարական և կարևոր անցուղի այս միջանցքի երթուղում գտնվող երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հնդկաստանի, ինչպես նաև այդ միջանցքի մոտ գտնվող երկրների համար, կարող է նշանակալի դեր ունենալ այս միջանցքի դրական ազդեցություններից վերոնշյալ երկրների օգտվելու համար։

Միևնույն ժամանակ, որոշ հարևան երկրներ, ինչպիսիք են Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Աֆղանստանը, որևէ կերպ դեպի ծով ելք չունեն և ստիպված են իրենց ապրանքները տեղափոխել Իրանի տարածքով՝ ծով հասնելու համար: Այս տեսանկյունից Իրանի կողմից միջանցքների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի օգտագործումը շատ կարևոր է։