Հոկտեմբեր 09, 2023 17:36 Asia/Tehran
  • Առաջիկա 5 տարում կգործարկվի Իրանի երկրորդ ատոմակայանը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում երկրի երկրորդ ատոմակայանի գործարկման մասին։

Իրանի հարավում գտնվող Բուշեհր քաղաքում երկրորդ ատոմակայանի ռեակտորի մի մասի բետոնապատման աշխատանքը դիտարկելուց հետո, Մոհամմադ Էսլամին ասել է,-«Կառավարության աջակցությունը և Իսլամական հեղափոխության  մեծարգո առաջնորդի ծրագրի իրականացման հարցում  ԻԻՀ Նախագահի շեշտադրումները  հանգեցրել են Բուշեհրում այս երկու ատոմակայանների կառուցման ճանապարհին առկա  խոչընդոտների արագ  վերացմանը»։ 

Անդրադառնալով Բուշերի ատոմակայանի առաջին էներգաբլոկից էլեկտրաէներգիայի արտադրությանը, Էսլամին ասել է,-«Հիմնականում ատոմակայաններն էլեկտրաէներգիայի արտադրության կենտրոններն են, և դրանց հզորությունը տարբեր եղանակային պայմաններում չի նվազում՝ ի տարբերություն այլ էլեկտրակայանների, որոնք փոխում են իրենց կարգավիճակը»։ .

Իրանի Իսլամական Հանրապետությունը ապավինելով տեղական փորձագետների կարողություններին, դիմել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը,   և բարյացամակորեն ապացուցել է, որ այլ նպատակ չունի, քան այդ էներգիայի խաղաղ և արդյունաբերական օգտագործումը։