Ղալիբաֆը Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել 7 իսլամական երկրների խորհրդարանների նախագահների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i207434-Ղալիբաֆը_Գազայում_տիրող_իրավիճակի_վերաբերյալ_հեռախոսազրույց_է_ունեցել_7_իսլամական_երկրների_խորհրդարանների_նախագահների_հետ
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը Թուրքիայի, Ալժիրի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի, Օմանի և Քուվեյթի խորհրդարանների նախագահների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներում, քննարկել է Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2023 14:29 Asia/Tehran
  • Ղալիբաֆը Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել 7 իսլամական երկրների խորհրդարանների նախագահների հետ

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը Թուրքիայի, Ալժիրի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի, Օմանի և Քուվեյթի խորհրդարանների նախագահների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներում, քննարկել է Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները։

Պաղեստինի իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական թևի կողմից շաբաթ օրը (հոկտեմբերի 7-ին) Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի դեմ իրականացված «Ալ-Աղսայի փոթորիկը» կոչվող գործողությունից հետո, Սիոնիստական ​​ռեժիմը հարձակվել է Գազայի հատվածի վրա, և այդ հարձակումները դեռ շարունակվում են:

Միևնույն ժամանակ, երբ Ղոդսի օկուպացիոն ռեժիմը շարունակեց իր հարձակումները Գազայի հատվածի վրա, Պաղեստինի առողջապահության նախարարությունը վիճակագրական վերջին  տվյալների համաձայն՝ հայտարարեց, որ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով ավելի քան 1000 մարդ է նահատակվել և 5000-ը վիրավորվել է:

Նաև Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի  կործանիչների բազմիցս հարձակումների հետևանքով  ավերվել է ավելի քան 13 հազար բնակելի տուն և 10 բժշկական կենտրոն, վնասվել է 48 դպրոց։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը դատապարտել է Գազայի ժողովրդի, հատկապես պաղեստինցի կանանց ու երեխաների կոտորածը և իսլամական երկրների խորհրդարանների նախագահներին կոչ է արել միջազգային մակարդակով հետամուտ լինել Գազայի ժողովրդի իրավունքներին:

Այս հեռախոսազրույցներում Ղալիբաֆը նաև ընդգծել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի դաժան հարձակումները Գազայի վրա պետք է հնարավորինս արագ դադարեցվեն, և իսլամական երկրների համագործակցությամբ  պայմաններ  ստեղծել Գազայի ճնշված ժողովրդին մարդասիրական օգնություն ուղարկելու համար։