Հոկտեմբեր 14, 2023 16:17 Asia/Tehran
  • «Պաղեստինը և Գազան Իսլամի հզորության խորհրդանիշն են», ասել է ԻԻՀ առաջնորդը Շեյխ Իբրահիմ Զաքզաքիի հետ հանդիպման ժամանակ

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Նիգերիայի Իսլամական շարժման առաջնորդի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. -«Պաղեստինը և Գազան իսլամի հզորության խորհրդանիշն են»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին այսօր (շաբաթ) Նիգերիայի Իսլամական շարժման առաջնորդ Շեյխ Իբրահիմ Զաքզաքիի և նրա տիկնոջ հետ հանդիպման ժամանակ  բարձր գնահատելով նրա և նրա ընտանիքի ջանքերը,և չնայած համատարած դավադրություններին, աշխարհում իսլամի օրավուր աճող հզորությունը, համարելով հարատև պայքարի արդյունք և անդրադառնալով բռնագրավված Պաղեստինում, հատկապես Գազայում տիրող պայմաններին, ասել է,-«Այսօր իսլամի հզորության դրսեւորումներից մեկն այն նույն խնդիրներն են, որոնք տեղի են ունենում Պաղեստինում»:

Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի փոխանցմամբ,  այաթոլլահ Խամենեին  ընդգծել է.-«Վերջին օրերի դեպքերը Պաղեստինում, հատկապես ռմբակոծությունները և կանանց, երեխաների ու տղամարդկանց նահատակությունները, մարդու սիրտ են ցավեցնում, սակայն այս դեպքերի մեկ այլ հատվածը ցույց է տալիս Իսլամի աննկարագրելի  ուժը Պաղեստինում, և Աստծո կամոք Պաղեստինում սկսված այս շարժումը կշարունակվի և  լիակատար հաղթանակ կբերի  պաղեստինցիներին»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է.-«Իսլամական աշխարհում բոլորը պարտավոր են օգնել Պաղեստինի ժողովրդին»։

Այաթոլլահ Խամենեին իսլամի հզորության կողմերից մեկը համարել է  երկար դարեր անց Իրանում իսլամական համակարգի  և քաղաքական իսլամի մտածողության վրա հիմնված կառավարության ձևավորումը, ընդգծել է,-«Իսլամական Հանրապետությունն իր հիմնադրումից ի վեր օրեցօր հզորացել է և ապագայում էլ ավելի է հզորանալու»։

Նշելով,որ իսլամական գործունեությունն աշխարհում օրեցօր ընդլայնվում է, իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է. «Այսօր իսլամական շարժումը տարածվում  է աշխարհի տարբեր ծայրերում՝ Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, և Աստծո կամոք այս շարժման հաջողություններն ամենայն հզորությամբ կշարունակվեն»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը շեյխ Զաքզաքիի և նրա ընտանիքի հետ հանդիպումն ուրախալի համարելով , նրանց ասել է,-«Դուք Աստծո  ճանապարհին պայքարող իսկական մուջահեդ եք, և  հուսանք, որ կկարողանաք շարունակել ձեր սրբազան պայքարը»:

Նիգերիայի իսլամական շարժման առաջնորդ Շեյխ Իբրահիմ Զաքզաքին և նրա կինը նույնպես  գոհունակություն հայտնելով այս հանդիպման կապակցությամբ և իրենց զգացմունքներն աննկարագրելի բնութագրելով,ասել են,-«Հուսանք,որ Ձերդ Գերազանցության աղոթքներով և մուսուլմանների ջանքերով ու նվիրվածությամբ իսլամը օրեցօր ավելի ու ավելի կտարածվի»։