Իրանը Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության հանդիպմանը մասնակցելու հրավեր է ստացել
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է.«Իրանն ակտիվորեն մասնակցելու է Ջիդդայում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստին»:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր (կիրակի) Դոհայից մեկնելուց առաջ ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը հրավեր է ստացել մասնակցելու Ջիդդայում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստին, և Իրանը ակտիվորեն կմասնակցի այս հանդիպմանը»:
Ավելի վաղ Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի ներկայացուցչությունը պաշտոնապես հայտարարել էր Իրանի լիակատար պատրաստակամության մասին՝ ընդունելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտակարգ նիստը՝ Պաղեստինում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակման և կառուցողական բանակցությունների նպատակով: