Գազայի վրա Իսրայելի ցամաքային հարձակումը կարմիր գիծ է.Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա
Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի Իսլամական խորհրդարանում Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահն ասել է, «Գազայի վրա Իսրայելի ցամաքային հարձակումը կարմիր գիծ է, և Դիմադրության ճակատը սպասում է այս մեծ սխալին»։
Էբրահիմ Ազիզին ասել է,-«Եթե Իսրայելի ռեժիմը չդադարեցնի Գազայի ռմբակոծումը, ապա պետք է սպասի իր դեմ պայքարի նոր ճակատների բացմանը»:
Նրա խոսքով, պաղեստինյան Դիմադրության ճակատը «փաստորեն սահմաններ չունի», և որտեղ էլ որ Իսրայելը հանդիպի դրան, «անկասկած հարձակման կենթարկվի»:
Ավելի վաղ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ընդգծել է, որ եթե Գազայի հատվածում իսրայելական ռեժիմի ագրեսիան չդադարեցվի, ապա չի բացառվում նոր ճակատների բացումը, և դրա հավանականությունն ամեն պահ մեծանում է։
Ամիր Աբդոլլահյանը նաև ասել է. «Մենք Սիոնիստական ռեժիմին իր հովանավորների միջոցով տեղեկացրել ենք, որ եթե չդադարեցնի հարվածները Գազայի հատվածին, վաղը ուշ կլինի»: