Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել է 11 պաղեստինցի և մեկ լիբանանցի լրագրող
Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) վիճակագրության համաձայն՝ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել է 11 պաղեստինցի և մեկ լիբանանցի լրագրող։
Այս կոմիտեի վերջին վիճակագրության համաձայն, մեծ թվով լրագրողներ նույնպես անհետ կորել կամ վիրավորվել են Գազայի կամ հարավային Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով: Սա այն դեպքում, երբ, ըստ այս կոմիտեի վիճակագրության, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի սկզբից ի վեր սպանվել է ընդհանուր առմամբ 15 լրագրող։
Իսրայելի հարձակումներից զոհված լրագրողների գրեթե կեսը աշխատում էին որպես լուսանկարիչներ կամ տեսանկարահանողներ և փորձում էին փաստագրել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները:
Զոհված լրագրողների մեծ մասը սպանվել է Գազայում։
Մամուլի ազատության ջատագովները սկսել են ճնշում գործադրել Իսրայելի ռեժիմի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, որոնք ազդում են քաղաքացիական անձանց, այդ թվում՝ լրագրողների կյանքի վրա:
Իրանի Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին նաև Իսլամական երկրների մշակույթի և տեղեկատվության 34 նախարարներին ուղղված նամակում գրել է.-«Լրագրողների դեմ կատարված պատերազմական հանցագործությունը մշակութային իրավունքների կոպիտ խախտում է»։
Էսմայիլին հավելել է. «Այս օրերին ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ են կանգնած Դիմադրության և Գազայի ժողովրդի կողքին, և սոցիալական ու մշակութային եզակի կապիտալ են տրամադրել աշխարհի ազատատենչ մարդկանց: Դիմադրության և հաղթանակի միտումը ջուրն է գցել նրանց այն երազանքը, որը մահմեդականների մոտ տարածում էր «փոխզիջման մշակույթը»:
Այսօր՝ երեքշաբթի, 11-րդ օրն է, որ շարունակվում է Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի ագրեսիան կործանիչների, ռազմանավերի և հրետանու ինտենսիվ ռմբակոծումներով՝ թիրախավորելով բնակելի տներ, աշտարակներ ու շենքեր, մինչդեռ այդ ագրեսիաների զոհերի 64%-ը երեխաներ և կանայք են. Այս հարձակումների հետևանքով նահատակվել և վիրավորվել է ավելի քան 10 հազար պաղեստինցի։