Հոկտեմբեր 17, 2023 18:04 Asia/Tehran
  • Մեկնարկել է Իրանի փողոցային թատրոնի միջազգային փառատոնը՝  Հայաստանի թատերական խմբի մասնակցությամբ

Իրանի արևմուտքում գտնվող գեղատեսիլ և զբոսաշրջային Մարիվան քաղաքում այսօր երեքշաբթի մեկնարկեց Իրանի փողոցային թատրոնի 16-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցում են արվեստագետներ՝ ամբողջ Իրանից և 15 խմբեր արտասահմանից, այդ թվում՝ Հայաստանից։

Այս փառատոնի քարտուղար՝ Ռահման Հոշիարիի խոսքով, փառատոնի այս շրջանում ներկա են օտարերկրյա խմբեր 11 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Թուրքիայից և Իրաքից։

Հոկտեմբերի 17-ին մեկնարկած փողոցային թատերական 16-րդ փառատոնը կշարունակվի  մինչև հոկտեմբերի 21-ը: Փակման արարողությանը ներկա կլինի նաև Իրանի Իսլամական  մշակույթի և  առաջնորդության նախարարը։

Այս փառատոնն անվանելով «մշակութային մեծ իրադարձություն» , Հոշիարին հավելել է.-«Մարիվան փողոցի 16-րդ թատերական փառատոնը լուսաբանում են ավելի քան 45  տեղական և արտասահմանյան լրագրողներ»։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ մեկնարկեց 16-րդ միջազգային թատերական փառատոնի «Ուրախության կառնավալը», որի մասնակից թատերախմբերը ամբողջ Իրանից և արտասահմանից իրենց տարազներով ու երաժշտական  ​​գործիքներով ներկայացան Մարիվանի փողոցներում։