Երեկ երեկոյան Թեհրանում կայացել է հակասիոնիստական հանրահավաք
https://parstoday.ir/hy/news/iran-i207686-Երեկ_երեկոյան_Թեհրանում_կայացել_է_հակասիոնիստական_հանրահավաք
Երեկ երեկոյան, Թեհրանի Պաղեստինի հրապարակում, կայաել է բողոքի ցույց՝ Գազայի Ալ-Մուամդանի հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման դեմ:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հոկտեմբեր 18, 2023 06:01 Asia/Tehran

Երեկ երեկոյան, Թեհրանի Պաղեստինի հրապարակում, կայաել է բողոքի ցույց՝ Գազայի Ալ-Մուամդանի հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման դեմ:

Երեքշաբթի օրն սիոնիստ օկուպանտները ռմբակոծել են Գազայի Ալ-Մուամդանի հիվանդանոցը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է  1090 պաղեստինցի։

Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը Գազայի հատվածի Ալ-Մոհամեդանի հիվանդանոցում տեղի ունեցած հարձակումից հետո եռօրյա սուգ է հայտարարել։

Երեքշաբթի երեկոյան Թեհրանում կայացած հանրահավաքի մասնակիցները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի Ալ-Մուամդանի հիվանդանոցի վրա իրականացված հարձակումն, այն անվանելով ցեղասպանություն:

Ցուցարարները վանկարկել են «Մահ Իսրայելին», «Ո՛չ հարաբերությունների կարգավորմանը, ո՛չ  Իսրայելի հետ պատերազմում հանձնվելուն կարգախոսները։ 
Իրանի Ղոմ քաղաքակում կայացած ինքնաբուխ ակցիայի մասնակիցները նույնպես  դատապարտել են Սիոնիստական օկուպանտ ռեժիմի հանցագործություններն ու ցեղասպանությունը և Գազայի հիվանդանոցի վրա իրականացված դաժան հարձակումը:

Մշակութային ու արվեստի մի շարք կենտրոնների անդամներ, մի շարք լրատվամիջոցների և մզկիթների կենտրոնների ներկայացուցիչներ, Խուզեստան նահանգի  Ահվազ քաղաքի Պաղեստինի փողոցում կայացած հավաքի ժամանակ դատապարտել են պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործած հանցագործությունները:
Իրանի կառավարությունը դատապարտել է Գազայի հիվանդանոցի վրա Սիոնիստական զավթիչ ռեժիմի բարբարոսական հարձակումը, որի հետևանքով նահատակվել են հարյուրավոր անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Իրանում այդ կապակցությամբ չորեքշաբթի օրը մեկօրյա սուգ է հայտարարվել: