Իրանի ժողովուդը դատապարտել է սիոնիստների հանցագործությունները
Իրանի ողջ տարածքում միաժամանակ տեղի են ունեցել մարդկանց հսկայական հավաքներ՝ դատապարտելու Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և պաշտպանելու Պաղեստինի ճնշված ժողովրդին:
Իրանի ժողովրդի տարբեր խավեր, բարձրացնելով Իրանի Իսլամական Հանրապետության և Պաղեստինի դրոշները և վանկարկելով «մահ Իսրայելին», «մահ Ամերիկային», «ոչ փոխզիջում», «ո՛չ հանձնվել», «պայքար Իսրայելի դեմ», կարգախոսներ, դատապարտեցին Գազայում սիոնիստների կողմից իրականացված վայրագ հանցագործությունները:
Թեհրանում ևս մարդկանց տարբեր խմբեր՝ կին ու տղամարդ, երիտասարդ ու մեծ,ի աջակցություն Պաղեստինի ու Գազայի իրավազրկված ժողովրդի եկան «Էնղելաբ»(Հեղափոխություն) հրապարակ և զորակցություն հայտնեցին Պաղեստինի ճնշված ժողովրդին:
Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին «Էնղելաբ»(Հեղափոխություն) հրապարակում Թեհրանի ժողովրդի հսկայական հավաքի ժամանակ ունեցած ելույթում ասել է.-«Ամերիկացիները Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների մեղսակիցներն են»։
Իրանի նախագահը հավելել է. «Իրանի ժողովուրդը, իսլամական ումման և աշխարհի ազատախոհ ժողովուրդը ցանկանում են, որ որքան հնարավոր է շուտ խզվեն այս ռեժիմի հետ քաղաքական հարաբերությունները,երկրներից վտարվեն այս ռեժիմի դեսպանները և փակվեն Սիոնիստական ռեժիմի դեսպանատները»։Ռայիսին ասել է.-«Սիոնիստական ռեժիմի վախճանը կսկսվի: Պաղեստինցու արյան յուրաքանչյուր կաթիլ, որը թափվում է գետնին, Սիոնիստական ռեժիմը մեկ քայլ ավելի է մոտենում իր փլուզմանը»։
-«Ամերիկացիներին ասում եմ, որ այսօր տարածաշրջանի ժողովրդի աչքի առաջ դուք տարածաշրջանի երկրներից հրթիռներ եք ներմուծում օկուպացված Պաղեստին և զինում Սիոնիստական ռեժիմին, և այն ռումբերը, որոնք այս ռեժիմը նետում է Գազայի ժողովրդի վրա, ձերն են: Աշխարհի ժողովուրդները ձեզ համարում են սիոնիստների հանցագործությունների մեղսակիցը», ասել է Իրանի նախագահը։
Ռայիսին հստակեցրել է.-«Միջազգային կազմակերպությունները և աշխարհի երկրները դատապարտել են այդ հանցագործությունները: Բայց միթե բավարա՞ր է դատապարտել այս հանցագործությունը»։
Իրանի նախագահը նշել է.-«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը երեկ ասել է, որ եթե արագ միջոցներ չձեռնարկվեն ռմբակոծությունը դադարեցնելու և պաշարումը վերացնելու համար, իմացեք, որ Դիմադրության շարժումը և իսլամական ժողովուրդներն այլևս չեն համբերելու և ոչ ոք չի կարողանա կանգնեցնել նրանց: Զգուշացեք մուսուլման ժողովուրդների զայրույթից»:
Ռայիսին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի բնակչությանը։