ԻԻՀ ԱԳ նախարարություն.Իրանի հրթիռային սահմանափակումների ավարտն ինքնաբերաբար իրականություն դարձավ
https://parstoday.ir/hy/news/iran-i207734-ԻԻՀ_ԱԳ_նախարարություն.Իրանի_հրթիռային_սահմանափակումների_ավարտն_ինքնաբերաբար_իրականություն_դարձավ
Իրանի ԱԳ նախարարությունը «ՀԳՀԾ-ի անցումային օրվա» և Իրանի հրթիռային սահմանափակումների ավարտի մասին տարածել է հայտարարություն, որում նշել է. -«Այս սահմանափակումների ավարտը չպահանջեց բանաձեւի հաստատում, հայտարարություն կամ որևէ այլ քայլ Անվտանգության խորհրդի մակարդակով, այն ինքնաբերաբար իրականացավ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2023 14:27 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարություն.Իրանի հրթիռային սահմանափակումների ավարտն ինքնաբերաբար իրականություն դարձավ

Իրանի ԱԳ նախարարությունը «ՀԳՀԾ-ի անցումային օրվա» և Իրանի հրթիռային սահմանափակումների ավարտի մասին տարածել է հայտարարություն, որում նշել է. -«Այս սահմանափակումների ավարտը չպահանջեց բանաձեւի հաստատում, հայտարարություն կամ որևէ այլ քայլ Անվտանգության խորհրդի մակարդակով, այն ինքնաբերաբար իրականացավ»։

Հայտարարության մեջ  ասվում է. -«Այսօր  2023թ. հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տարիներ շարունակ հրթիռային գործունեության և հարակից տեխնոլոգիաների  ու ծառայությունների  փոխանակման ոլորտում կիրառված անարդար սահմանափակությունների  վերջին մասը, այդ  թվում Իրանի Իսլամական Հանրապետության որոշ անձանց և կառույցների գույքի բռնազավթումը և նրանց նկատմամբ ֆինանսական սահմանափակումներն ավարտվեցին առանց որևէ նախապայմանի:

Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն՝ այսօրվանից,  ըստ Բանաձևի Բ հավելվածի 3-րդ կետի դրույթների, Իրանն այլևս չի հանդիսանում Անվտանգության խորհրդի ոչ պարտադիր պահանջի առարկա՝ միջուկային զենք կրելու ունակությամբ նախագծված բալիստիկ հրթիռների հետ կապված գործունեություն չկատարելու համար: Իհարկե, ընդգծվում է, որ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը մինչ այս ամսաթիվը երբեք անհամատեղելի չի եղել սույն կետի դրույթների հետ։

Բանաձևի Բ հավելվածի 4-րդ կետի դրույթները դադարեցվել են, և համապատասխանաբար, դադարեցվել են հրթիռների մասերի, հրթիռային ծառայությունների ու  տեխնոլոգիաների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կամ ԻԻՀ-ից  փոխադրելու բոլոր սահմանափակումները»։