Մեկնաբանություն-Իրանի հրթիռային պատժամիջոցների ավարտը
https://parstoday.ir/hy/news/iran-i207750-Մեկնաբանություն_Իրանի_հրթիռային_պատժամիջոցների_ավարտը
Այսօր Չորեքշաբթի  2023 թվականի հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն ավարտվեցին Իրանի հրթիռային պատժամիջոցները: 2015 թվականի հունիսին ՀԳՀԾ-ի՝ միջուկային համաձայնագրի մասին հայտարարությունից հետո, որոշվեց,որ Իրանի զենքի էմբարգոն ավարտվի 5 տարի հետո, այսինքն 2020 թվականի հոկտեբերին, իսկ հրթիռային պատժամիջոցները՝ 8 տարի անց՝ 2023 թվականի հոկտեմբերին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 18, 2023 18:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանի հրթիռային պատժամիջոցների ավարտը

Այսօր Չորեքշաբթի  2023 թվականի հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն ավարտվեցին Իրանի հրթիռային պատժամիջոցները: 2015 թվականի հունիսին ՀԳՀԾ-ի՝ միջուկային համաձայնագրի մասին հայտարարությունից հետո, որոշվեց,որ Իրանի զենքի էմբարգոն ավարտվի 5 տարի հետո, այսինքն 2020 թվականի հոկտեբերին, իսկ հրթիռային պատժամիջոցները՝ 8 տարի անց՝ 2023 թվականի հոկտեմբերին։

Հիմնականում Իրանի հրթիռային զինանոցը պաշտպանական բնույթ ունի և ստեղծվել է Իրանի զսպման ուժի դոկտրինին համահունչ, իսկ Իրանի հրթիռային փորձարկումներն իրականացվում են նաև բալիստիկ հրթիռների հնարավորությունները բարելավելու նպատակով։ Ընդգծելով, որ իր պաշտպանական դոկտրինան հիմնված է զսպման ուժի և պաշտպանության վրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորել  է պաշտպանության նպատակով հրթիռային ծրագիրն ընդլայնելու իր իրավունքը:

Իր հրթիռային կարողությունների ընդլայնման և կատարելագործման ոլորտում Իրանը ապավինում է իր ներքին փորձագետներին և ներուժին,և ԱՄՆ-ի և նրա արևմտյան գործընկերների պատժամիջոցային միջոցառումները, որոնք իրականացվել են Իրանի հրթիռների առաջընթացը կամ այդ ոլորտում անհրաժեշտ նյութերի և մասերի ձեռքբերումը խոչընդոտելու հավակնությամբ,երբեք չեն կարողացել դույզն չափով խաթարել Իրանի առաջընթացը հրթիռային ոլորտում: 

Իրանն այժմ աշխարհի խոշոր հրթիռային տերություններից մեկն է։

Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Վլադիմիր Սաժինն, ասում է. -« Թեհրանը ուժեղացնելով իր հրթիռային ծրագիրը,պատասխանեց ամերիկյան պատժամիջոցներին՝ և պատժամիջոցների միջոցով Իրանի հրթիռային ծրագիրը կասեցնելու ԱՄՆ-ի ջանքերն ապարդյուն անցան։

ԱՄՆ-ն, իր եվրոպական դաշնակիցների հետ միասին, ովքեր միշտ ձգտում են առաջադեմ տեխնոլոգիաները դարձնել իրենց մենաշնորհը, փորձել են խոչընդոտել Իրանի հրթիռային առաջընթացը:
  Եվրամիությունը և եվրոպական եռյակը (Գերմանիա, Ֆրանսիա և Բրիտանիան), որոնք 4+1 խմբի անդամներ են, և ԱՄՆ-ն միշտ բացասական մոտեցում են ցուցաբերել զենքի և հրթիռային հնարավորությունների նկատմամբ և փորձել են այս ոլորտում Իրանի քայլերն անօրինական ներկայացնել: ԱՄՆ-ի հիմնական պահանջներից մեկը, որի հետ այս հարցում համաձայնել են նաեւ եվրոպացիները, եղել է Իրանի հրթիռային ծրագրի դադարեցումը։
Չնայած ՀԳՀԾ-ի՝ միջուկային համաձայնագրի պահպանմանը աջակցելու Եվրոպայի հավակնությանը, սակայն եվրոպացիները Իրանի հրթիռային հարցում ԱՄՆ-ի հետ համահունչ դիրքորոշում են որդեգրել , որն ունի կանխարգելիչ բնույթ: Այս առնչությամբ Եվրոպական խորհուրդն երեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, տարածել է հայտարարություն, որում նշել է,-« ԵՄ անդամ երկրները կշարունակեն պահպանել զենքի և հրթիռների ոլորտում Իրանի դեմ ՄԱԿ-ի կիրառած նախկին պատժամիջոցները, որոնք կավարտվեն հոկտեմբերի 18-ին»։

«Իրանի դեմ այս պատժամիջոցները նորություն չեն, և Եվրամիության այն պատժամիջոցների կարգավիճակը, որոնք նախկինում չեղարկվել էին միջուկային համաձայնագրով, չի փոխվի։ Եվրոպական եռյակն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք կպահպանեն ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ՝ «միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների շարունակական չկատարման» պատճառով:Այս պատժամիջոցներն արգելում էին Իրանին արտադրել բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել, ինչպես նաև Իրանից անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնել կամ այդ զենքերը վաճառել Իրանին։ Այնուամենայնիվ, այս պատժամիջոցներն միջուկային համաձայնագրով  ավարտվել են հոկտեմբերի 18-ին: 

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, արձագանքելով Համաձայնագրի իրագործման ութերորդ տարում, 2023 թվականի հոկտեմբերի 18-ին իր պարտավորությունները չկատարելու Եվրամիության խորհրդի կայացրած որոշմանը, ասել է,-«Եվրամիության խորհրդի այս քայլը Միության և երեք եվրոպական երկրների՝ ՀԳՀԾ-ով և 2231 բանաձևով ստանձնած պարտավորությունների ակնհայտ խախտում է և անբարեխիղճ արարք»։

Այժմ Իրանի սպառազինական և հրթիռային պատժամիջոցների ավարտից հետո Թեհրանն ի վիճակի է տարբեր միջոցառումներ իրականացնել զենքի և հրթիռների զարգացման ոլորտում, միաժամանակ որևէ սահմանափակում չի ունենալու զենքի ներմուծման և արտահանման հարցում։