Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպել են Ջիդդայում
https://parstoday.ir/hy/news/iran-i207800-Իրանի_և_Թուրքիայի_ԱԳ_նախարարները_հանդիպել_են_Ջիդդայում
Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2023 13:04 Asia/Tehran
  • Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպել են Ջիդդայում

Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Վերջին օրերին Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները երեքշաբթի երեկոյան հասան  իրենց գագաթնակետին, և հարյուրավոր պաղեստինցիներ Գազայի կենտրոնում գտնվող Ալ-Մամադանի հիվանդանոցում հայտնվել են սիոնիստների թիրախում։

Այս ոճրագործության ընթացքում նահատակվեցին հարյուրավոր անմեղ պաղեստինցիներ, որոնցից շատերը կանայք և երեխաներ էին:

Մինչ այս ոճրագործությունը ,  սիոնիստները կոտորել էին ավելի քան երեք հազար պաղեստինցիների։

Ուստի Իրանի դիվանագիտական լայնածավալ աշխատանքներից  և   Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստը հյուրընկալելու Թեհրանի պատրաստակամություն հայտնելուց հետո, այս նիստը հոկտեմբերի 18-ին կայացավ Արաբիայի Ջիդդա քաղաքում պաղեստինիցների դեմ սիոնիստների հանցագործությունները կանխելու նպատակով։

Այս նիստի շրջանակում Ամիր Աբդոլլահյանը հանդիպել և մտքեր է փոխանակել Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի և նիստին ներկա մի շարք երկրների այդ թվում՝ Ինդոնեզիայի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի, Մավրիտանիայի, Քուվեյթի և Կատարի արտգործնախարարների հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը  Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակում հանդիպել և զրուցել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Որպես տարածաշրջանի երկու կարևոր երկրներ՝ Իրանը և Թուրքիան ունեն միմյանց հետ  փոխգործակցության և համագործակցության զարգացման ընդգրկուն ոլորտներ, սակայն, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող պայմանները և օկուպացված տարածքներում զարգացումները, ակնկալվում է, որ երկու կողմերի կարևորագույն օրակարգը այն ցեղասպանության և հանցագործությունների դեմ պայքարի համակարգումն է,որը  Սիոնիստական ​​ռեժիմը կատարում է Պաղեստինի ժողովրդի դեմ։

Ավելի քան 70 տարի է,որ Պաղեստինի ճնված ժողովրդի իրավունքները ոտնահարվում են Սիոնիստական զավթիչ ռեժիմի կողմից: Այս ռեժիմը այդ տարիների ընթացքում պաղեստինցիների նկատմամբ իրականացրել է ամենադաժան հանցագործությունները։