Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպել են Ջիդդայում
Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Վերջին օրերին Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները երեքշաբթի երեկոյան հասան իրենց գագաթնակետին, և հարյուրավոր պաղեստինցիներ Գազայի կենտրոնում գտնվող Ալ-Մամադանի հիվանդանոցում հայտնվել են սիոնիստների թիրախում։
Այս ոճրագործության ընթացքում նահատակվեցին հարյուրավոր անմեղ պաղեստինցիներ, որոնցից շատերը կանայք և երեխաներ էին:
Մինչ այս ոճրագործությունը , սիոնիստները կոտորել էին ավելի քան երեք հազար պաղեստինցիների։
Ուստի Իրանի դիվանագիտական լայնածավալ աշխատանքներից և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստը հյուրընկալելու Թեհրանի պատրաստակամություն հայտնելուց հետո, այս նիստը հոկտեմբերի 18-ին կայացավ Արաբիայի Ջիդդա քաղաքում պաղեստինիցների դեմ սիոնիստների հանցագործությունները կանխելու նպատակով։
Այս նիստի շրջանակում Ամիր Աբդոլլահյանը հանդիպել և մտքեր է փոխանակել Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի և նիստին ներկա մի շարք երկրների այդ թվում՝ Ինդոնեզիայի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի, Մավրիտանիայի, Քուվեյթի և Կատարի արտգործնախարարների հետ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակում հանդիպել և զրուցել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Որպես տարածաշրջանի երկու կարևոր երկրներ՝ Իրանը և Թուրքիան ունեն միմյանց հետ փոխգործակցության և համագործակցության զարգացման ընդգրկուն ոլորտներ, սակայն, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող պայմանները և օկուպացված տարածքներում զարգացումները, ակնկալվում է, որ երկու կողմերի կարևորագույն օրակարգը այն ցեղասպանության և հանցագործությունների դեմ պայքարի համակարգումն է,որը Սիոնիստական ռեժիմը կատարում է Պաղեստինի ժողովրդի դեմ։
Ավելի քան 70 տարի է,որ Պաղեստինի ճնված ժողովրդի իրավունքները ոտնահարվում են Սիոնիստական զավթիչ ռեժիմի կողմից: Այս ռեժիմը այդ տարիների ընթացքում պաղեստինցիների նկատմամբ իրականացրել է ամենադաժան հանցագործությունները։