Սիոնիստական ռեժիմին սպասվում է դաժան ու կործանարար վրեժ. Իրանի հետախուզության նախարար
Իրանի հետախուզության նախարարն ասել է, որ ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմին աջակցող կառավարությունները պետք է իմանան, որ աշխարհի ազատատենչ ժողովուրդները և արդարատենչ ու կեղեքմանը դեմ մարդիկ անպատասխան չեն թողնի նրանց աջակցությունը, և թող նրանք սպասեն դաժան, կործանարար, հուժկու և մահաբեր վրեժխնդրության:
Հոջաթ. Սեյեդ Էսմայիլ Խաթիբը դատապարտել է Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կողմից զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունը, որն իրականացվում է հրապարակայնորեն՝ սին ու թղթե մարդու իրավունքների բոլոր հավակնորդների առջև՝ ասելով. «Անշուշտ, այս աղետաբեր քայլը պատմության մեջ կմնա որպես մարդկության հանդեպ դավաճանություն, և այս հանցավոր արարքի արդյունքն այն է, որ Սիոնիստական ռեժիմի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացն այլևս նորմալ վիճակի չի վերադառնա»:
Իրանի հետախուզության նախարարը «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունն անվանել է դիմադրության ճակատի ամենաբարդ, խելացի, խիզախ և արդյունավետ գործողությունը, որը փխրուն Սիոնիստական ռեժիմի համար լինելու է մահացու և անուղղելի, և լուրջ ռազմավարական փոփոխություն կառաջացնի տարածաշրջանային և գլոբալ հավասարումներում: