Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն մինչև 2023 թվականի վերջը
https://parstoday.ir/hy/news/iran-i207908-Իրանը_և_Եվրասիական_տնտեսական_միությունը_ազատ_առևտրի_համաձայնագիր_կստորագրեն_մինչև_2023_թվականի_վերջը
Բելառուսի պաշտոնական լրատվական գործակալությունը (Բելտա) հայտնել է մինչև այս տարվա վերջը Իրանի և Եվրասիական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի մշակման ավարտի և ստորագրման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2023 14:41 Asia/Tehran
  • Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն մինչև 2023 թվականի վերջը

Բելառուսի պաշտոնական լրատվական գործակալությունը (Բելտա) հայտնել է մինչև այս տարվա վերջը Իրանի և Եվրասիական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի մշակման ավարտի և ստորագրման մասին։

ISNA-ի փոխանցմամբ՝ այս ծրագրի մասին հայտարարվել է հոկտեմբերի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում։

Նշենք, որ Իրանը իր հյուսիսարեւմտյան հարեւան Հայաստանին համարում է որպես եվրասիական շուկա մուտք գործելու դարպաս։

Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը ոչ միայն Իրանին տրամադրում է 185 միլիոնանոց շուկա, այլև այն կարող է Իրանի համար մեծ դարպաս բացել դեպի եվրոպական երկրներ, որպեսզի օգտվելով Եվրասիական տնտեսական միության անդամների դյուրացումներից, այս երթուղուց ձեռք բերել համընդհանուր արտահանումների հնարավորություն ամբողջ աշխարհում։