Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը ընդառաջվել է կինոարվեստի մարդկանց կողմից
https://parstoday.ir/hy/news/iran-i207916-Թեհրանի_կարճամետրաժ_ֆիլմերի_փառատոնը_ընդառաջվել_է_կինոարվեստի_մարդկանց_կողմից
Իրանի կարճամետրաժ ֆիլմերի ամենահին միջոցառումը, որը գլորում է իր 40-րդ տարին, երկրորդ օրը հյուրընկալել էր կարճամետրաժ ֆիլմերի սիրահարների ու ստեղծագործողների մեծ թվով բազմազան մարդկանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2023 15:17 Asia/Tehran

Իրանի կարճամետրաժ ֆիլմերի ամենահին միջոցառումը, որը գլորում է իր 40-րդ տարին, երկրորդ օրը հյուրընկալել էր կարճամետրաժ ֆիլմերի սիրահարների ու ստեղծագործողների մեծ թվով բազմազան մարդկանց:

 Մշակութային և գեղարվեստական ​​այս մեծ իրադարձության շրջանակներում Թեհրանի «Մելլաթ» կինո-պատկերասրահում կցուցադրվեն իրանական, արտասահմանյան, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր , ինչպես նաև կլինեն մասնագիտական նիստեր:

Ըստ տեղեկությունների՝ Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 40-րդ միջազգային փառատոնի ոգևորությունն ու բազմամարդությունը նկատելի է եղել նաև երկրորդ օրը։

Հաշվի առնելով մեծ թվով կինոարվեստի մարդակնց ներկայությունը, ակնկալվում է, որ կարճամետրաժ ֆիլմերի հեղինակների ընդունելությունն իր գագաթնակետին կհասնի 40-րդ փառատոնի երկրորդ կեսին։ «Հիշողությունների թեւերին» խորագրով բաժնում ներկայացված են նաև Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի անցած շրջանների ֆիլմերը: